«Ֆիորենտինան» որոշում է կայացրել Դավիդ Դե Խեայի վերաբերյալ

«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «մանուշակները» ցանկանում են 34-ամյա իսպանացու հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան անցկացրել է 31 հանդիպում՝ բաց թողնելով 34 գոլ և անառիկ պահել դարպասը 10 խաղում։