Էդերսոնը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպան Էդերսոն Լոուրենսոյին։ Այս մասին հայտնում է GiveMeSport-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական թիմի կիսապաշտպան Կոբի Մայնուի հետ կապված իրավիճակը մեծ անհանգստություն է առաջացնում ակումբի ղեկավարության մոտ, քանի որ 19-ամյա ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը։

Նրա հեռանալու հավանականությունը մեծանում է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծացնում է իր հետաքրքրությունը Էդերսոնի նկատմամբ։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին «Ատալանտայի» կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։