Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Ինտերին»։
Խաղը ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Ներաձուրիները» բացեցին խաղի հաշիվը Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ։ Երկրորդ կեսում տանտերերը Թոմաս Մյուլերի գոլի շնորհիվ հավասարեցրեցին հաշիվը։ Րոպեներ անց միլանյան թիմը խփեց հանդիպման հաղթական գնդակը, աչքի ընկավ Դավիդե Ֆրատտեսին։
«Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և փոխարինվեց 74-րդ րոպեին։
Ապրիլի 16-ին Միլանում կկայանա պատասխան հանդիպումը։
Խաղի տեսությունն՝