Կառլո Անչելոտտի․ «Այս պարտության համար պատասխանատվություն եմ զգում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Արսենալից» կրած խոշոր հաշվով պարտությունը (0-3)։

«Մեզ համար շատ դժվար էր, մենք խաղից առաջ վստահ էինք, որ թիմն ուժեղ է, առաջին խաղակեսում կազմակերպված էինք, բայց տուգանային հարվածներից երկու գոլ բաց թողնելուց հետո թիմը բախվեց և՛ բարոյական, և՛ ֆիզիկական բնույթի դժվարությունների, մակարդակը իջավ։

Մենք սովորաբար ուժեղացնում ենք մեր խաղը հանդիպման ավարտին, բայց այսօր մենք հիասթափեցնող ու վատ տեսք ունեինք։ Մենք պետք է քննադատաբար վերաբերվենք ինքներս մեզ և անենք ամեն ինչ հաջորդ շաբաթ վերադառնալու համար։ Այս պարտության համար պատասխանատվություն եմ զգում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։