«Արսենալը» Չեմպիոնների Լիգայի ամենաերկար անպարտելիության ռեկորդ սահմանեց առնվազն 2004/05 մրցաշրջանից հետո՝ սեփական հարկի տակ քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» 3-0 հաշվով հաղթելուց հետո։
Այս մասին հայտնում է Squawka վիճակագրական պորտալը։
Յոթ հանդիպումից (վեց հաղթանակ և մեկ ոչ-ոքի) բաղկացած այս շարքը լոնդոնյան ակումբի համար առաջինն էր վերջին 20 տարվա ընթացքում։
Հիշենք, որ «Արսենալը» դեռևս չի նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը։