Հայաստանի Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» խաղն ավարտվեց 0-4 հաշվով՝ «Արարատ-Արմենիայի» հաղթանակով։
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց Մարիուս Նուբիսսին, իսկ 5 րոպե անց Տենտոն Յեննեն կրկնապատկեց «Արարատ-Արմենիայի» առավելությունը։
40-րդ րոպեին Անտոն Բռատկովը գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 0-3։ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մարիուս Նուբիսսին 78-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեց 0-4։
Արդյունքում Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» նվաճեց Հայաստանի՝ Հակոբ Տոնոյանի ավան Սուպերգավաթը։