Անդրեա Պիրլոն կարող է գլխավորել իտալական թիմը

«Սամպդորիան» դիտարկում է գլխավոր մարզչի հերթական փոփոխության հնարավորությունը։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, քննարկվող տարբերակներից մեկը Անդրեա Պիրլոյի վերադարձն է գլխավոր մարզչի պաշտոնում։ Իտալացի մասնագետը պաշտոնանկ արվեց օգոստոսի վերջին, երբ ջենովական թիմը Բ Սերիայի առաջին երեք տուրերում վաստակեց ընդամենը մեկ միավոր։

«Սամպդորիայից» հեռանալուց հետո Անդրեա Պիրլոն մարզչական աշխատանք չունի։

Իտալական թիմը այս պահին Իտալիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը։ Ներկայումս «Սամպդորիայի» գլխավոր մարզիչն է Լեանդրո Սեմպլիչին։