«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղում (3-0) իր դուբլի մասին։
«Ես պարզապես բավական վստահություն ունեի գոլ խփելու համար։ Առջևում կա երկրորդ հանդիպումը, և ես հուզված եմ, ուրախ, իններորդ ամպի վրա։ Կարծում եմ, մի քանի տարի անց ես կհասկանամ, որ այն, ինչ արեցի այս երեկո, իսկապես յուրահատուկ էր», – Ռայսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Մադրիդում։