Հաստատվել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման սպասարկող մրցավարական անձնակազմը

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ապրիլի 9-ին կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Հանդիպման մրցավարն է Հովհաննես Քալանթարյանը, նրան կօգնեն Նարեկ Պողոսյանը և Արման Հակոբջանյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Հարությունյանը։

VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը։

ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Հովսեփ Գոլնավազյանը, մրցավարների տեսուչ՝ Աշոտ Հարությունյանը։