Սիմոնե Ինձագի․ «Կլինեն պահեր, երբ խնդիրներ կառաջացնենք «Բավարիայի» համար»

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ իր մտքերով։

««Բավարիան» միշտ գործում է ակտիվ, դա թիմի ձեռագիրն է։ Ինչպես մեզ մոտ, այնպես էլ «Բավարիայում» բացակայում են մի քանի կարևոր ֆուտբոլիստներ։
Մենք ստիպված ենք գլուխ հանել առանց մեր հինգ առանցքային ֆուտբոլիստի, իսկ մեր մրցակիցները ևս ունեն մի քանի անհասանելի խաղացողներ։
Այս խաղում մենք ստիպված կլինենք դիմանալ, բայց կլինեն պահեր, երբ խնդիրներ կառաջացնենք «Բավարիայի» համար», – ասել է Ինձագին նախախաղային մամուլի ասուլիսում։