Ռոնալդինյոն՝ Լամին Յամալի խաղի մասին

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեկնաբանություն է արել Լամին Յամալի մասին։

Նա տաղանդ է։ Ես հաճույքով եմ դիտում նրան իր ստեղծագործական մտքի պատճառով: Յամալը պետք է շարունակի քրտնաջան աշխատել, բայց նա, անկասկած, հիանալի ֆուտբոլիստ կդառնա»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:

Այս մրցաշրջանում 17-ամյա Լամին Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։