Ռոնալդինյոն հայտնել է աշխարհի լավագույն բրազիլացի ֆուտբոլիստի անունը

Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտնել է աշխարհի լավագույն բրազիլացի ֆուտբոլիստի անունը։

«Վինիսիուսն աշխարհի ամենաուժեղ բրազիլացի ֆուտբոլիստն է։ Ինձ նույնպես շատ է դուր գալիս Ռաֆինյան»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։

Վինիսիուսը Մադրիդի «Ռեալին» միացել է 2018 թվականի ամռանը «Ֆլամենգոյից»։ Բրազիլացին «Ռեալի» կազմում խփել է 104 գոլ՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 307 հանդիպման։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։