Մադրիդի «Ռեալը» կարող է հեռացնել Կառլո Անչելոտտիին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել աշխատանքը, հայտնում են Defensa Central-ի լրագրողները։

Կողմերը կարող են վաղաժամկետ դադարեցնել համագործակցությունը, եթե «արքայական» ակումբը չհասնի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Անչելոտտիի գործող պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։

Եթե հրաժարականը տեղի ունենա, իտալացի մասնագետը կարող է ստանձնել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա ակումբը հրավիրելու է իսպանացի մարզիչ Խաբի Ալոնսոյին, ով ներկայումս աշխատում է «Բայերում»։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Լոնդոնի «Արսենալի» հետ։