«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կիսվել է թիմի 17-ամյա վինգեր Լամինե Յամալի խաղի վերաբերյալ մեկնաբանությամբ։
«Երբ Լամինը ստանում է գնդակը, մենք գիտենք, որ նա հեշտությամբ կհաղթի առաջին մրցակցին, որից հետո ինչ-որ բան կարող է լինել։ Դա նման է այն զգացողությանը, որը մենք ունեինք, երբ թիմում էր Մեսսին»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում El Pais-ը։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 42 հանդիպման, դարձել 13 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Հարկ է նշել, որ Յամալի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 180 միլիոն եվրո։ ‘
Նրանից բարձր են գնահատվել միայն Էրլինգ Հոլանդը և Վինիսիուս Ժունիորը։