«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը միացել է խմբին։ Այս մասին հայտնում է լրագրող Ալեքս Պինտանելը։ Հիշեցնենք, որ 32-ամյա գերմանացին ծանր վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը։
Աղբյուրը մանրամասնում է, որ «բլաուգրանայի» խմբային մարզմանը մասնակցում է նաև պաշտպան Ինյիգո Մարտինեսը, ով վնասվածքից հետո խաղադաշտ է վերադարձել։ Վաղը՝ ապրիլի 9-ին, Բարսելոնան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնի Դորտմունդի Բորուսիայի հետ։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: