«Միլանը» ցանկանում է աջ պաշտպան ձեռք բերել

«Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինայի» աջ պաշտպան Դոդոյի նկատմամբ։

Ըստ Calciomercato-ի, «ռոսոներիների» հետաքրքրությունը առաջացրել է բրազիլացու հաջող ելույթը Ա Սերիայի 31-րդ տուրի երկու թիմերի դեմ առ դեմ խաղում: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, իսկ Դոդոն դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի եզրային պաշտպանի տրանսֆերային արժեքը կարող է գերազանցել 20 միլիոն եվրոն։ Հաղորդվում է, որ «Միլանի» ղեկավարությունը հիացած է պաշտպանի խաղով դեմ առ դեմ հանդիպման ժամանակ և կփորձի ավարտին հասցնել գործարքը այն բանից հետո, երբ ակումբ կժամանի նոր մարզական տնօրենը։

Նշվում է, որ «Բարսելոնան» կարող է լինել «Միլանի» մրցակիցը Դոդոյի համար պայքարում։

Դոդոն «Ֆիորենտինա» է տեղափոխվել «Շախտյորից» 2022 թվականի ամռանը՝ 15,4 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում և կատարել հինգ գոլային փոխանցում։