«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» 25-ամյա կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթին և Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին՝ որպես Կևին Դե Բրույնեի փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Քաղաքայինների» ճամբարից։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» նույնպես կարող է դիմել ներքին ռեսուրսների՝ բելգիացի ֆուտբոլիստին փոխարինելու համար։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Գիբս-Ուայթը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։