«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Պրեմիեր Լիգայում հանդես եկող կիսապաշտպանի ծառայություններով

«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը հետաքրքրում է «Մանչեսթեր Սիթին»: Անտառայինների աստղին անցյալ տարի կապում էին թոփ-ակումբներից մեկը տեղափոխվելու հետ:

Հավակնորդների թվում հայտնվեցին նաև «քաղաքայինները», որոնք, ըստ հայտնի ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնի, շարունակում են հետևել կիսապաշտպանի առաջընթացին։

25-ամյա ֆուտբոլիստը «Սիթիի» տեսադաշտում է գալիք տրանսֆերային պատուհանի համար: Ընթացիկ մրցաշրջանում Մորգան Գիբս-Ուայթը Պրեմիեր լիգայի 27 խաղում դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո։