ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի խաղից առաջ խոսել է «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին։
«Ունաի Էմերին բարձրակարգ մարզիչ է։ «Ասթոն Վիլան» հիանալի թիմ է։ Վերջին երկու տարիների ընթացքում նրանք շատ առաջադիմել են Էմերիի շնորհիվ։ Երկու թիմերի համար էլ դժվար և բաց հանդիպում կլինի։
Ֆուտբոլում ֆավորիտ հասկացություն չկա։ Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներն արժանի էին այս փուլում խաղալու։ Մենք պետք է անենք այն, ինչ պետք է անենք, և արժանի ենք հաղթանակի խաղադաշտում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՊՍԺ – «Աստոն Վիլա» հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։