«Լիվերպուլը» շարունակում է աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագա փոխարինողի փնտրտուքը, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում։
26-ամյա անգլիացին ամենայն հավանականությամբ կմիանա «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով: Ըստ Rousing the Kop-ի՝ «Լիվերպուլը» դիտարկում է Կիլյան Սիլդիջային որպես Տրենտի պոտենցիալ փոխարինող աջ պաշտպանի դիրքում:
Ֆրանսիացին 22 տարեկան է և հանդես է գալիս գերմանական «Ֆրայբուրգ» ակումբում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Կիլյան Սիլդիյան արժե 10 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը: