Լաուտարո Մարտինեսը յոթերորդ մրցաշրջանն է անցկացնում «Ինտերում» և թիմի ավագն է։ Այնուամենայնիվ, լուրերը պարբերաբար կապում են նրան այլ թոփ-ակումբների, մասնավորապես՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների հետ:
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, «Արսենալը» ցանկանում է պայմանագիր կնքել Մարտինեսի հետ։ Լոնդոնցիներն այս մրցաշրջանում խնդիրներ են ունեցել հարձակման գծում, իսկ կիսապաշտպան Միկել Մերինոն երբեմն ստիպված է լինում խաղալ հարձակման առաջին գծում:
«Արսենալը» պատրաստ է մոտ 120 միլիոն եվրո վճարել 27-ամյա Մարտինեսի համար, սակայն տրանսֆերը դժվար կլինի իրականացնել: «Ինտերը» չի ցանկանում կորցնել իր առաջատարին, որի հետ նոր պայմանագիր է կնքվել անցյալ ամառ՝ մինչև 2029 թվականի կեսերը։