Հայտնի է, թե որ թիմն է առաջատար Կևին դե Բրույնենի համար ընթացող պայքարում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն պատրաստվում է փոխել ակումբը։ 33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ, ուստի արդեն կարող է բանակցել այլ թիմերի հետ։

Լրագրող Էդուարդո Բուրգոսի խոսքերով, ներկայումս բելգիացու համար պայքարում առաջատարն է «Նյու Յորք Սիթին»: Ավելի վաղ տեղեկություններ կային MLS-ի մեկ այլ ներկայացուցչի՝ «Ինտեր Մայամիի» հետաքրքրության մասին:

Կևին Դե Բրույնեն տասը տարի է անցկացրել «Մանչեսթեր Սիթիում»: Ինքը՝ խաղացողը, հայտարարել է իր առաջիկա հեռանալու մասին անցյալ շաբաթ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան հրավիրելու հետաքրքրություն ունեն նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։