«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ պատասխանել է իր թիմի մրազվիճակի մասին հարցին։
Գերմանացուն հարցրել են, թե արդյոք մրցաշարի ֆավորիտի կարգավիճակն իրեն անհանգստացնում է:
«Ես միշտ ասել եմ, որ կարելի է երազել, բայց դա սիրողականների համար է: Ֆուտբոլիստներն ու մարզիչները պետք է իրատես լինեն: Մենք այստեղ ենք, որովհետև քրտնաջան աշխատեցինք և ցանկանում ենք շարունակել առաջ շարժվել:
Այս տարի մենք ոչ մի խաղում չենք պարտվել և ցանկանում ենք այդպես շարունակել: Բայց մենք պետք է իրատես լինենք», – ասաց Ֆլիկը լրագրողներին: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-«Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի ապրիլի 9-ին Երևանի ժամանակով 23:00-ին: