Գավին Հանս-Դիտեր Ֆլիկի հետ հարաբերությունների մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ հարաբերությունների մասին։

«Հանսին և ես շատ լավ հարաբերություններ ունենք, մենք անընդհատ հասկանում ենք միմյանց: Նա հասկանում է, որ ես վերականգնվում էի լուրջ վնասվածքից, և որ դժվար է վերադառնալ մեկ տարվա բացակայությունից հետո: Բայց ինձ համար այս մրցաշրջանը լավ է ընթանում, Հանսին շատ է հավատում ինձ»,- ասել է Գավին լրագրողներին մամուլի ասուլիսում:

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»: