Կատալոնական «Բարսելոնայի» 24-ամյա պաշտպան Էրիկ Գարսիան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական մեկ այլ ակումբ՝ «Ռեալ-Սոսյեդադը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
Իսպանացու գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Էրիկ Գարսիան կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2021 թվականից։