ՊՍԺ-ն կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա վինգեր Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ, ով վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական գրանդը դիտարկել է անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը նախորդ ձմռանը, սակայն բավարարվել է Խվիչա Կվարացխելիայի թեկնածության շուրջ։ Չնայած դրան, փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է, որ իր թիմը ևս մեկ սուր եզրային հարձակվող ունենա։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։