Էրլինգ Հոլանդը առաջիկա ամիսների ընթացքում կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը առաջիկա ամիսների ընթացքում կարող է հեռանալ թիմից, հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստը վերջին արդյունքների պատճառով սկսում է հիասթափվել անգլիական ակումբից, ուստի քննարկվում է ակումբը փոխելու հնարավորությունը։

«Քաղաքայինների» դժվար կլինի պահել Էրլինգին, եթե նա վերջնական որոշում կայացնի հեռանալու մասին, թեև նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2034 թվականը: ՊՍԺ-ն և «Բավարիան» հետևում են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը կոճի վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բորնմութի» դեմ խաղում (2:1): «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ նորվեգացին բաց կթողնի 5-7 շաբաթ։