Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի Լոնդոնի «Արսենալի» դեմ կայանալիք առաջին հանդիպման մասին։
««Արսենալը» շատ վտանգավոր է հարձակվելիս։ Մենք կփորձենք պաշտպանվել այնքան, որքան կարող ենք, բայց միևնույն ժամանակ կարող ենք դժվարություններ ստեղծել մրցակցի համար՝ մեր պահերը ճիշտ օգտագործելով և դիպուկ հարվածների միջոցով։ Սա խաղի շատ կարևոր ասպեկտ է»,- ասել է Անչելոտտին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։