«Բորուսիայի» վինգերը կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյմի Բայնո-Գիտենսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ «Թոշակառուների» ղեկավարությունը պլանավորում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «իշամեղուների» հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը, 20-ամյա անգլիացին գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում, դառնալով՝ 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։