«Բավարիան» և ևս երեք գրանդներ պայքարում են «Բորնմութի» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար

Մյունխենի «Բավարիան» աշխատում է «Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հյուսենի տրանսֆերի վրա: Մյունխենյան ակումբի ղեկավարությունն արդեն հնգամյա պայմանագիր է պատրաստել իսպանացու համար, հաղորդում է El Nacional-ը։

Բանակցությունները տեղի կունենան շուտով։ 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Մադրիդի «Ռեալը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Transfermarkt-ի փորձագետները Դին Հյուսենի արժեքը գնահատում են 42 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորնմութի» հետ ներառում է 60 միլիոն եվրո ազատման կետ: Ընթացիկ մրցաշրջանում Հոյսենն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։