«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է կայացրել Ռաֆինյայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Ռաֆինյայի հետ։

Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները գոհ են 28-ամյա բրազիլացու խաղից և ցանկանում են նրա հետ քննարկել նոր պայմանագիրը։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։