«Արսենալի» 31-ամյա հենակետային կիսապաշտպան Թոմաս Պարտին ցանկանում է հաջորդ ամառ տեղափոխվել «Բարսելոնա», երբ ավարտվի նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը տեղյակ է գանացի ֆուտբոլիստի պայմանագրային իրավիճակին։ Կատալոնական ակումբը Պարտիին ներառել է իր տրանսֆերային ցանկում։
Այս մրցաշրջանում Պարտին բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։