Ուեյն Ռունին հայտնել է պատմության լավագույն ակումբի և ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին հիշել է «Բարսելոնայի» դեմ դիմակայությունը Լիոնել Մեսսիի և Պեպ Գվարդիոլայի օրոք։

«Յուրաքանչյուր այլ թիմի դեմ խաղերում ես վստահ էի, որ կհաղթենք, բայց ոչ «Բարսելոնային»: Իմ աչքում «Բարսելոնան» լավագույն թիմն է, իսկ Մեսսին՝ լավագույն ֆուտբոլիստը: Այն, ինչ նա արեց, անհավանական էր», – Ռունիի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկու պարտություն է կրել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնայի» դեմ խաղում: Երկու եզրափակիչներում էլ Մեսսին գոլի հեղինակ է դարձել: