«Թոթենհեմը» որոշում է կայացրել Տիմո Վերների վերաբերյալ

«Թոթենհեմը» որոշում է կայացրել հարձակվող Տիմո Վերների վերաբերյալ։ Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը չի կիրառի 29-ամյա գերմանացուն գնելու տարբերակը։

Ավելին, «Թոթենհեմը» չի պատրաստվում երկարաձգել ֆուտբոլիստի վարձավճարը։ Ամռանը Վերները կվերադառնա Լայպցիգ, իսկ հետո կտեղափոխվի այլ թիմ։

Այս մրցաշրջանում Տիմո Վերները «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 27 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։