Վիկտոր Օսիմհենի համար պայքարում ֆավորիտ կա

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել այլ ակումբ:

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, ներկայումս նիգերիացու համար պայքարում առաջատարը «Յուվենտուսն» է։

Հարձակվողին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն 26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտը համարվում է հենց թուրինյան ակումբը:

Նշենք, որ ակումբները կկարողանան ձեռք բերել ֆուտբոլիստին 75 միլիոն եվրոյով, նրա պայմանագրում այդպիսի կետ է նշված:

Վիկտոր Օսիմհենը «Գալաթասարայի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: