«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին լրջորեն դիտարկում է կատալոնական ակումբից հեռանալու տարբերակը։
Կատալոնացիները դեռ ձմռանը պատրաստ էին բաժանվել խաղացողից, բայց նա որոշեց մնալ։ Իրավիճակը չի փոխվել՝ հարձակվողը երեք ամիս խաղադաշտ դուրս չի եկել։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ֆատին լիովին հիասթափված է «Բարսելոնայից» և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից։ 22-ամյա իսպանացին զգում է, որ իր նկատմամբ անարդար են վարվում։
Նշվում է, որ Ֆատին «կոտրված է»։ Իսպանացին ցանկանում է խաղալ մի թիմում, որը հավատում է իրեն և, հետևաբար, մտածում է առաջիկա ամռանը հեռանալու մասին։