«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն աշխատում է Մարսելի սպորտային խանութներից մեկում

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Ժերեմի Մաթյոն աշխատում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող սպորտային ապրանքների խանութում, հայտնում է L`Equipe-ը։

Հաղորդվում է, որ Ժերեմին հաջողությամբ աշխատում է այս հաստատությունում, որտեղ նա ղեկավարում է բաժինը։ Հաղորդվում է նաև, որ նախկին ֆուտբոլիստը շուտով մարզչական դիպլոմ կստանա։

Հիշեցնենք, որ Մաթյոն «Բարսելոնայում» հանդես է եկել երեք տարի։ Կատալոնացիների կազմում Ժերեմին հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնության հաղթող է, Իսպանիայի կրկնակի չեմպիոն և երեք անգամ նվաճել Իսպանիայի գավաթը։