Ռուբեն Ամորիմ. «Ես խելագար չեմ և հասկանում եմ, որ հաջորդ առաջնությունում մենք չենք հաղթի»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է հաջորդ մրցաշրջանում ակումբի ծրագրերի մասին:

«Մեր նպատակն է հաջորդ տարի արդյունքի հասնել: Ես խելագար չեմ և հասկանում եմ, որ մենք չենք նվաճի տիտղոսը, բայց ես հոգնել եմ խոսել այն մասին, թե ինչպես մեզ երկար տարիներ կպահանջվեն վերականգնելու համար, և որ մենք պետք է համբերատար լինենք:

Մենք պատրաստ ենք հաջորդ տարի բեկման։ Իսկ այս մրցաշրջանում մենք շատ բան ենք զոհաբերում, որպեսզի հաջորդ տարի արդյունքի հասնենք»,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում The Times-ը։