«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ոչ-ոքի արդյունքը (0-0):
«Կարծում եմ՝ մենք լավ գործեցինք: Մենք այլ ոճով խաղացինք՝ համեմատած նախորդ շաբաթ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղի հետ: Ես հասկանում եմ, որ խաղի ոգևորությունը նույնը չէ, երբ տարբեր բաների համար չես պայքարում:
Դերբիի մթնոլորտը մի փոքր փոխվում է: Բայց ես կարծում եմ, որ մենք բարելավում ենք մեր պաշտպանությունը, ավելի կոմպակտ ենք դարձել, նրանց ավելի քիչ տարածություն ենք տվել, քան նախորդ խաղերում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։