Մադրիդի «Ռեալում» Վինիսիուս Ժունիորի անկայունությունն ու պահվածքը ստիպում են մադրիդյան ակումբին մտածել աստղային հարձակվողի հնարավոր վաճառքի մասին։ Այս մասին գրում է Fichajes-ը։
Միաժամանակ նշվում է, որ Մադրիդի «Ռեալն» արդեն կազմել է Վինիսիուսին փոխարինող երեք հարձակվողներից բաղկացած կարճ ցուցակը։ Այս ցուցակում են Ռաֆայել Լեաոն Միլանից, Վիկտոր Գյոկերեսը Լիսաբոնի «Սպորտինգից» և Վիկտոր Օսիմհենը (Նապոլի):
Եթե «Ռեալը» Վինիսիուսի փոխարեն կենտրոնական հարձակվող ձեռք բերի, ապա Կիլիան Մբապեն կկարողանա կանոնավոր կերպով խաղալ հարձակման ձախ եզրում։