Պեպ Գվարդիոլա․ «Կարծում եմ, որ նա ճիշտ խաղացող չէ կիսապաշտպանությունում խաղալու համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Մաթեուս Նունյեսի մասին: Իսպանացի թոփ մարզչի կարծիքով՝ պորտուգալացին ունակ է բարձր մակարդակ ցույց տալ աջ պաշտպանի դիրքում։

«Նունյեսը կարող է լավ աջ պաշտպան լինել իր ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ: Կարծում եմ, որ նա ճիշտ խաղացող չէ կիսապաշտպանությունում խաղալու համար, քանի որ նա բավականաչափ խելացի և կենտրոնացած չէ:

Նա անհավանական հմտություններ ունի և շատ բան է սովորում: Եզրային պաշտպանները հաճախ մեծ սխալ են թույլ տալիս. Հիշեցնենք, որ կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 0։0։