«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը (0-0)։
«Ահա այն, ինչ կա։ Իհարկե, ավելի լավ կլիներ հաղթել։ «Օլդ Թրաֆորդը» «Օլդ Թրաֆորդ» է։ Հաղթելու համար միշտ լավ խաղ է պետք։
Երկրորդ խաղակեսում առաջին 10 կամ 15 րոպեները մեր լավագույն հատվածն էին։ Ես շատ լավ բաներ եմ տեսել վերջին երեք խաղերում, ինչպես նաև կիրք, երբ փորձում ենք նվաճել գնդակը, որն այս մրցաշրջանում բազմաթիվ անգամներ ենք կորցրել տարբեր պատճառներով։
Բայց գնդակով մեր ուժը միշտ դիրքում է, և այսօր մենք դա բաց թողեցինք։ Մենք ճիշտ դիրքում չէինք նրանց վնասելու։ Պետք է նույն տեմպով լինեինք, բայց չկարողացանք արագացնել ավելի շատ հնարավորություններ ստեղծելու համար։ Մենք միավոր վերցրինք ու առաջ շարժվեցինք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝