«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Պեդրին և Լամին Յամալը դիմել են գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ խաղերի մեկնարկային կազմի վերաբերյալ խնդրանքով:
Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի աստղերը մարզչական շտաբին խնդրել են թիմի մեկնարկային կազմ տեղափոխել իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսին, ով այս մրցաշրջանում հանդիպումները հիմնականում սկսում է պահեստայինների կազմում։
Այս մրցաշրջանում Տորեսը անցկացրել է 35 հանդիպում և դարձել 16 գոլի հեղինակ։
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 30 խաղում վաստակել է 67 միավոր։