«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան և ավագ Մարկինյոսը դարձավ պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում կարողացել է 10 անգամ նվաճել Ֆրանսիայի առաջնության գավաթը։
Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
30-ամյա պաշտպանը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2013 թվականի ամառվանից, այս մրցաշրջանում բրազիլացին փարիզցիների կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։