«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնի» հարձակվողի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել էր մեկ կամ մի քանի խոշոր խաղացողների հետ պայմանագիր կնքելու ցանկության մասին։

Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով, «կարմիր սատանաների» թիրախը «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մաթեուս Կունյայն է: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու մանկունիանցիների հնարավոր ձախողումը խնդիր չի լինի պոտենցիալ գործարքում:

Այս մրցաշրջանում Մաթեուս Կունյան անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։