Լուկա Մոդրիչը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնվել է Քաթարի առաջնության ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա կիսապաշտպանը կցանկանար ավարտել իր խաղային կարիերան Մադրիդի «Ռեալում» և խաղալ 2026 թվականի աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Մոդրիչի և մադրիդի ղեկավարության միջև բանակցություններ դեռ չեն եղել։

Այս մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։