Կարիերան շարունակելու երկու տարբերակ․ Լուկաս Վասկեսը մոտ է «Ռեալից» հեռանալուն

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը մոտ է թիմից հեռանալուն։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը 33-ամյա ֆուտբոլիստի հետ։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստը հայտնվել է երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Իսպանական «Սևիլիան» և սաուդյան «Ալ-Կադիսիան» ցանկանում են իրենց շարքերում տեսնել իսպանացուն։

Վասկեսը հանդես է գալիս «Լոս Բլանկոսում» 2015 թվականի ամառվանից, կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո։

Լա Լիգայի այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։