«Լիվերպուլը» կարող է ներդրումներ կատարել միանգամից երկու թանկարժեք խաղացողների տրանսֆերի վրա, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կորցնի Մոհամեդ Սալահին։
Եգիպտոսցու պայմանագիրը կավարտվի հուլիսին։ Կարմիրների ղեկավարությունը բանակցություններ է վարում խաղացողի հետ, սակայն դեռ երաշխիքներ չկան։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Ռոդրիգոյին Մադրիդի «Ռեալից» և Ալեքսանդր Իսակին՝ «Նյուքասլից», եթե չկարողանա համաձայնության գալ Սալահի հետ։
24-ամյա բրազիլացու և 25-ամյա շվեդի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է նույնը՝ 100 միլիոն եվրո։