«Լիվերպուլը» որոշում է կայացրել Իբրահիմա Կոնատեի վերաբերյալ

Պաշտպան Իբրահիմա Կոնատեի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը:

Մերսիսայդյան ակումբը ցանկանում է արագ երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացու հետ, որպեսզի չկրկնվի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի, Մոհամեդ Սալահի և Վիրջիլ վան Դեյկի իրավիճակները։ Եռյակի աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի վերջին, նրանց ապագան անորոշ է։

Վերադառնալով ֆուտբոլիստը լուրջ պահանջ է ներկայացրել «Լիվերպուլի» հետ բանակցություններում։ Ըստ The Times-ի՝ 25-ամյա ֆրանսիացին շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է խնդրել։ Այժմ Կոնատեն շատ ավելի քիչ է ստանում՝ շաբաթական 80 հազ։ 2024/2025 մրցաշրջանում Իբրահիմա Կոնատեն անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։