«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը:

Անգլիական գրանդը կարող է վաճառել Էլիոթին կամ վարձավճարով ուղարկել այլ ակումբ: Որպես պոտենցիալ փոխարինող՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի թեկնածությունը։

21-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: Ֆերմինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Լա Լիգայի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 20 հանդիպում, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։